Ara Sargsyan and Hakob Kojoyan House-museum

Museum
excursionyes
Photo and videoyes
WCyes
the entrance is freeno
souvenirsno
cafeno
Parkingno
Availability of Wi-fino
It is important to know
Opening year 1973 y.
c. Yerevan Pushkini St., 70 Building

Մայրաքաղաքի սրտում է գտնվում արվեստագետների առանձնատունը, որտեղ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Հենց այս տունն է 1973թ-ին դարձել տուն-թանգարան, որը Ազգային Պատկերասրահի մասնաճյուղ է։
Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ցուցադրված են ստեղծագործություններ քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Կարելի է տեսնել նաև արվեստագետի թատերական ձևավորումներն ու գրաֆիկական գործերը:
Քանդակագործի արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին` մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Շինության երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը Ազգային Պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է։
Թանգարանում պահվում է Հակոբ Կոջոյանի 210 ստեղծագործություն և անձնական իր։ Արա Սարգսյանի 362 ստեղծագործություններն և անձնական իրերը 362-ն են։ 

5.0

Working-days: Tuesday-Sunday
Working-hours: 11:00-17:00

Additional Information

Sign up for excursions in advance.

The cost of the tour in Armenian/English/Russian is ADM 3000․

Tickets

Entrance ticket - AMD 1000

Children's ticket - AMD 500

Free entry for children under 12 years old.

Contacts
+374-10-561160
sargsyan-and-kojoyan.mus.am
Similar places
Nearby places