Արա Սարգսյանի Եվ Հակոբ Կոջոյանի Տուն-թանգարան

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
մուտքն ազատ էոչ
հուշանվերներոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
Wi-Fi-ի առկայությունըոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1973 թ․
ք․ Երևան Պուշկինի փող., 70 շենք

Մայրաքաղաքի սրտում է գտնվում արվեստագետների առանձնատունը, որտեղ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Հենց այս տունն է 1973թ-ին դարձել տուն-թանգարան, որը Ազգային Պատկերասրահի մասնաճյուղ է։
Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ցուցադրված են ստեղծագործություններ քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Կարելի է տեսնել նաև արվեստագետի թատերական ձևավորումներն ու գրաֆիկական գործերը:
Քանդակագործի արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին` մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Շինության երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը Ազգային Պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է։
Թանգարանում պահվում է Հակոբ Կոջոյանի 210 ստեղծագործություն և անձնական իր։ Արա Սարգսյանի 362 ստեղծագործություններն և անձնական իրերը 362-ն են։ 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Տուրի արժեքը հայերեն/անգլերեն/ռուսերեն 3000 դրամ է։

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ։

Մանկական տոմս - 500 դրամ։

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-10-561160
sargsyan-and-kojoyan.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր